Ջենիֆեր Լոպեսը կիսվել է երիտասարդության գաղտնիքով եւ պատմել իր առօրյա խնամքի մասին

19:23   25 դեկտեմբերի, 2022

Երգչուհուն բնական գեղեցկությունն օգնում է պահպանել ոչ միայն առողջ ապրելակերպը, այլեւ անձնական երջանկությունը։

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Vogue-ի նոր տեսահոլովակում եւ խոսել իր ամենօրյա խնամքի մասին։ Երգչուհին պահպանում է գեղեցկության մի քանի պարզ կանոններ, որոնք, բացի մաշկը մաքրելուց, խոնավացնելուց եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելուց, ներառում են առողջ քուն եւ լավ տրամադրություն։

Դուք կարող եք օգտագործել աշխարհի բոլոր կոսմետիկ միջոցները, բայց եթե երջանիկ չեք, ապա ձեր մաշկը վատ վիճակում կլինի, եւ դա նկատելի կլինի,- բացատրել է Ջեյ Լոն։ -Չես կարող թաքցնել այն, ինչ զգում ես։ Մարդիկ դա ամեն դեպքում կտեսնեն։



© NEWS.am STYLE