Կինոարդյունքներ 2022. տարվա ձեռքբերումները

12:19   25 դեկտեմբերի, 2022

Մենք շարունակում ենք ամփոփել տարին: Եթե բաց եք թողել 2022թ․-ի ձախողումների մասին նյութը, ապա դրան կարող եք ծանոթանալ այստեղ:

Այսօր խոսելու ենք ֆիլմերի մասին, որոնք դուր են եկել կինոդիտողին անցնող տարում։ Նշենք, որ սա թոփ չէ, այլ պարզապես ցուցակ. տեղերն այստեղ ոչ մի նշանակություն չունեն...

1.«Վիշապի տունը»

321792845_853379209056955_4048717425796970488_n.jpg (40 KB)

Այն բանից հետո, երբ «Գահերի խաղը» ավարտվեց (ձեզ դուր եկավ սերիալի ավարտը, թե ոչ, էական չէ), ամբողջ աշխարհը մտածում էր, թե որ նախագիծը կնստի գահին և կդառնա հեռուստադիտողների նոր սիրելին:

Արդյո՞ք «Վիշապի տանը» հաջողվել է չանարգել իր նախորդի անունը։ Իհարկե, հաջողվել է․ դա ի՞նչ հարց էր:

«Վիշապի տունը», անշուշտ, թանկ, որակյալ, գեղեցիկ սերիալ է։ Այն գրավում է առաջին իսկ վայրկյաններից և հեռուստադիտողին տեղափոխում է իր աշխարհը, որն արդեն ծանոթ է նրան «Գահերի խաղի» միջոցով:

2.«Թոփ Գան․ Մեւերիկ»

321005787_503291742005840_357494893464284188_n.jpg (85 KB)

Թոմ Քրուզը ևս մեկ անգամ ապացուցեց, որ առաքելությունը հնարավոր է ՝ անելով անհավանականը։

36 տարի անց Թոմ Քրուզը վերադարձավ տաղանդավոր օդաչու Փիթ Միտչելի դերին (նույնքան սպասեց Արգենտինայի հավաքականը, որպեսզի կրկին հաղթի աշխարհի առաջնությունում):

Ժամանակակից կանաչ էկրանով հարյուրավոր ֆիլմերի շարքում այս ֆիլմն առանձնանում է հնարքների ստեղծման մոտեցմամբ, այսինքն՝ նվազագույնը CGI։ Համոզված եղեք, որ Թոմ Քրուզն անձամբ  է վարել  կործանիչ և պիրուետներ կատարել: Մի խոսքով, ծեր Քրուզը, ինչպես միշտ, իր ափսեի մեջ է։

Զարմանալի չէ, որ կինովարձույթում ֆիլմը վաստակել է գրեթե մեկուկես միլիարդ դոլար։

3.«Ուենսդեյ»

320321695_549409957059045_1716932577636635197_n.jpg (102 KB)

Սերիալը առաջին իսկ րոպեներից կլանում է հեռուստադիտողին: Եվ զարմանալի չէ. այն շատ հարմար է դիտելը հատկապես այս մռայլ ու ցուրտ երեկոներին։

Հոյակապ կատարում Ջեննա Օրտեգայի կողմից, ում հանպատրաստից պարը շոուի ժամանակ արդեն ցնցել է սոցիալական ցանցերը:

Խորհրդավոր երաժշտություն վարպետ Դենի Էլֆմանից։

Ռեժիսոր՝ Թիմ Բարթոն։

Գոթական և նուար նյութը Ադամսների ընտանիքի համար:

Արդյունքում  մենք ստանում ենք շոու, որտեղ նույնիսկ ձեռքը 99 lvl-ի խարիզմատիկ կերպար է:

4.«Բեթմեն»

320655406_1770624583317477_2387531243049096746_n.jpg (52 KB)

Կարճ ասած՝ մութ, շրջադարձերով  լի և տրամադրող մթնոլորտով ֆիլմ։

DC Universe-ի ամենահայտնի կոմիքսներից մեկի վերաթողարկումը միանշանակ լավ է ստացվել:

Սա Բեթմենի նոր, բայց մեկ այլ պատմություն է, որն արդեն գտել է իր երկրպագուներին:

Ռոբերտ Պատինսոնը Բրյուս Ուեյնի դերում այնքան տպավորիչ չէ, որքան Բեթմենի դերում։

Ռեժիսոր Մեթ Ռիվզը առավելագույնս  օգտագործել  է իր ունեցածը։ Հանցագործություններով լի Գոթեմը հետաքրքրաշարժ է, Ջոն Տուրտուրոյի և Քոլին Ֆարելի մարմնավորած տեղական մաֆիոզ կերպարները հոյակապ են։

Նորայր Նազարյան

 

 

 



© NEWS.am STYLE