Netflix-ը ցուցադրել է «Կախարդը» ֆիլմի պրիքվելից մի հատված

18:20   26 դեկտեմբերի, 2022

Netflix-ը YouTube-ում «Կախարդը» ֆիլմի պրիքվելի առաջին սերիայից տեսանյութ է հրապարակել: Դրանում Լյուտիկը հայտնվում է մարտի դաշտում, որտեղ նա հանդիպում է իր երկվորյակին, որն օժտված է մոգական ուժերով։

Նախագծում նկարահանվել են Ջոուի Բեյթին, Միշել Յեոն, Սոֆյա Բրաունը եւ Լոուրենս Օ'Ֆուորեյնը: Գործողությունները տեղի են ունենում 1200 տարի առաջ այն իրադարձություններից, որոնք նախկինում ցուցադրվել էին սերիալում։ Թողարկումը տեղի է ունեցել Netflix-ում դեկտեմբերի 25-ին։



© NEWS.am STYLE