Մրայա Քերիի սուրբծննդյան երգը լսումների քանակով նոր ռեկորդ է սահմանել

17:18   26 դեկտեմբերի, 2022

Մրայա Քերիի ամանորյա երգը նոր ռեկորդ է սահմանել։ Վերջին 24 ժամվա ընթացքում «All I Want For Christmas Is You» երգի լսումների քանակը Spotify-ում կազմում է 21,273,357: Այս մասին հայտնում է Vulture-ը։

Այսպիսով, Մրայա Քերին մեկ օրում լսումների քանակով գերազանցեց Ադելի «Easy On Me» սինգլով սահմանած ռեկորդը։ Միայն մեկ օրում թրեքը հնչել է 19,747,000 անգամ։

Մրայա Քերիի ամանորյա երգը ներառվել է «Merry Christmas» ալբոմում։ Նրան ժողովրդականություն բերեց այն փաստը, որ կոմպոզիցիան դարձավ 2003 թվականին «Love Actually» ռոմանտիկ ֆիլմի սաունդթրեքներից մեկը։ Ժապավենում խաղացել են Հյու Գրանտը, Լիամ Նիսոնը, Էմմա Թոմփսոնը, Քոլին Ֆերթը, Ալան Ռիքմանը եւ Կիրա Նայթլին։



© NEWS.am STYLE