Պամելա Անդերսոնը նկարահանվել է Jacquemus բրենդի գովազդային արշավում

20:14   26 դեկտեմբերի, 2022

Պամելա Անդերսոնը դարձել է Jacquemus-ի նոր գովազդային արշավի հերոսուհին։ Տեսանյութում 55-ամյա դերասանուհի, մոդել եւ 90-ականների սեքս-խորհրդանիշն իր հետեւից տանում է տոնածառը, ապա հանդիպում Ձմեռ պապիկին եւ քաշում նրա մորուքը՝ «Սուրբ Ծնունդն ավարտվեց» ծածկագրով։

img_8145-640x783.jpg (128 KB)

Պամելան կրում է լայնեզր սպիտակ գլխարկ, դեկորատիվ փետուրներով կիպ զգեստ, աջ ձեռքին մեկ կիսաթափանցիկ ձեռնոց եւ ընդգծված ներբաններով սանդալներ՝ ապրանքանիշի նոր Le Raphia հավաքածուից, որը ցուցադրվել է դեկտեմբերի կեսերին։

img_8144-640x790.jpg (110 KB)



© NEWS.am STYLE