Մահացել է «Դաշնակահարը» ֆիլմի աստղ Ռոնան Վայբերտը

10:21   27 դեկտեմբերի, 2022

58 տարեկանում մահացել է Ռոնան Վայբերտը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով դերասանի մենեջերին։

Դերասանը մահացել է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը հիվանդությունն է։ Հրապարակման մեջ ախտորոշումը չի նշվում։

Վայբերտը ծնվել է Քեմբրիջժիրում 1964 թվականի փետրվարի 23-ին։ Սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։

Նրա մասնակցությամբ հայտնի նախագծերից են «Վամպիրի ստվերը», «Հեթֆիլդս եւ Մաքքոյի», «Դաշնակահարը», «Դրակուլա», «Բորջիա» եւ այլն։



© NEWS.am STYLE