Թուրքիայում թափառաշրջիկները թալանել են Նիկաս Սաֆրոնովի բնակարանները

18:29   27 դեկտեմբերի, 2022

Նկարիչ Նիկաս Սաֆրոնովը ութ բնակարան ունի Թուրքիայում։ Մեկ անգամ չէ, որ նկարիչը բախվել է որոշակի խնդիրների, ինչի պատճառով էլ որոշվել է վաճառել անշարժ գույքը։

Անօթեւանները ներխուժել են նրա բնակարաններ։ Նկարչի խոսքով՝ իրենք բացել են կողպեքն ու այնտեղ տեղափոխել իրենց իրերը։ Նրանց ստիպված եղանք սեփական ուժերով վտարել, քանի որ ոստիկանությունն անտեսել է բոլոր բողոքները։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։

«Տեղի ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել իմ բողոքներին։ Ես ստիպված էի փող տալ այդ անօթեւաններին, որ նրանք իրենց իրերը վերցնեն ու տեղափոխվեն։ Ես արդեն լռում եմ, որ նրանք թալանել են մեր բնակարանները»,- ասել է Սաֆրոնովը։



© NEWS.am STYLE