Մահացել է «Թագը» ֆիլմի դերասան Սթեֆեն Գրեյֆը

12:23   27 դեկտեմբերի, 2022

78 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սթեֆեն Գրեյֆը։ Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը։

«Մեծ ցավով հայտնում ենք մեր հրաշալի հործընկերոջ՝ Սթեֆան Գրեյֆի մահվան մասին։ Նրա լայնածավալ կարիերան ներառում է բազմաթիվ դերեր էկրանին եւ բեմում, այդ թվում՝ Ազգային թատրոնում, RSC-ում եւ West End-ում»,- գրել են Michelle Braidman Associates գործակալության ներկայացուցիչները, որի հետ դերասանն աշխատել է:

Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Գրեյֆը նկարահանվել է հարյուրավոր նախագծերում, ներառյալ այնպիսի հայտնի շոուներ եւ ֆիլմեր, ինչպիսիք են «Կազանովա», «Կրակեք տեղում», «Վենետիկի վաճառականը» եւ «Ուրվականներ»: Դերասանի համար վերջին դերերից մեկը Ներկայացուցիչների պալատի նախագահ սըր Բեռնարդ Ուեզերիլի դերն էր «Թագը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում։



© NEWS.am STYLE