Հարստության էներգիա եւ աղքատության էներգիա

21:12   31 դեկտեմբերի, 2022

Աղքատության էներգիա

1. Կեղտ եւ անկարգություն

Ուշադրություն դարձրեք, որ չքավորությունը միշտ այնտեղ է, ուր կեղտոտ է: Տունը հավաքված չէ, իրերը թափթփված են, պատուհանները լվացված չեն: Փողը սիրում է մաքրություն, եթե այն չկա, փողը եւս բացակայում է:

2. Անպետք հնոտի

Անպետք իրերի կուտակումը, որոնք այդպես էլ չեն օգտագործվում, ստեղծում է էներգիայի արգելափակում՝ խափանելով փողի շրջանառությունը: Եթե հնից չազատվի տարածքը, ու՞ր պիտի գա նորը: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք մշտապես փողի Քկարիքի մեջ են, եւ լիովին համաձայն են այս տեսակետին: Բայց դրա հետ մեկտեղ նրանց տան կեսը զբաղեցնում են իրեր, որոնք 20 տարի չեն օգտագոծվել: Ինչու՞ է այսպիսի պարադոքս: Պարզապես նրանք դա չեն համարում հնոտի: «Միգուցե պետք գա՞»,- բացականչում են նրանք՝ սարսափելով անգամ մտքից, որ այդ ամենը պետք է դեն նետել: Դրանք եւ նախատատից մնացած հին կահույքն է, եւ գրքերը, որոնք ոչ մեկ չի կարդացել եւ արդեն դժվար թե կարդա, եւ անցյալ դարի հագուստ՝ «ապագա սերնդի համար»:

3. Անառողջ տնտեսում

Ի՞նչ է սա նշանակում. ամեն ավելորդ կոպեկը ետ գցել «սեւ օրվա համար»: Երբ գուլպաները որքան պատռվում են, այնքան էլ կարկատվում են, շալվարը մաշված է, դե ոչինչ, չի երեւում: Երբ բազմիցս լվացված ներքանաշորերը  արդեն տհաճ է կրելը, բայց միեւնույն է հագնում են: Քանի որ պահ տված փողերը նման անհեթեթությունների վրա ծախսել չի կարելի: Դրանք ախր «սեւ օրվա» համար են: Հանկարծ մեկը հիվանդանա կամ մեռնի. ինչ ասես, կարող է պատահել: Այս ինքնածրագրավորումը ոչ միայն ընդարձակում է թշվառության էներգիան, այլեւ հարուցում է անախորժություններ:

4. Արգելանք երազանքի վրա

Դա, երբ խանութի ցուցափեղկին տեսնում եք գեղեցիկ զգեստ եւ փոխանակ պատկերացնեք այն ձեր հագին, անմիջապես վանում եք միտքը. «Մենք չենք կարող սա մեզ թույլ տալ»: Դա, երբ ձեր ամուսինը երազկոտ խոսում է ծովափ մեկնելու մասին, դուք հանդիմանությամբ ընդհատում եք. «Ախր ի´նչ ծով, երեխային հագուստ է պետք»: Այդպես դուք ծրագրավորում եք չքավոր ապագա: Քանի որ եթե այժմ փողի խնդիր ունեք, չի նշանակում, թե մի կես տարուց չեք կարողանալու մեկնել ծով կամ գնել զգեստ: Տիեզերքն առատաձեռն է եւ կարող է ցանկացած պահի ձեզ ընձեռել հնարավորություն: Բայց դուք կանխում եք դա: Չէ որ վստահ եք, որ փող չունեք եւ չեք ունենա:

Հարստության էներգիա

1. Մաքրություն տանը

Մաքուր միջանցք, քանի որ դրսի դռնից է փողը մտնում տուն: Մաքուր սենյակներ, քանի որ փողը պահվում է այնտեղ: Մաքուր պատուհաններ, քանի որ դրանք ապագայի դարպասն են՝ մետաֆիզիկական մակարդակում: Մաքուր լոգարան եւ զուգարանակոնք, քանի որ ըստ ֆեն-շույի (դաոսյան սկզբունք, բառացի՝ ջուր եւ քամի), դրանով է հեռանում փողը:

2. Օգտակար եւ անհրաժեշտ իրեր

Այն իրերը, որոնցից դուք օգտվում եք գոնե տարին մեկ անգամ: Եթե տանը պահվում են գրքեր, որոնք դուք վերընթերցում եք հազվադեպ, ուրեմն պետք է դրանք տարին մեկ տնտղել, խնամքով մաքրել յուրաքանչյուրի փոշին, որպեսզի այդ տեղում չլինի էներգիայի կանգ:

3. Ճիշտ մտքեր

Դուք սա կարող եք ձեզ թույլ տալ: Եւ գեղեցիկ զգեստ, եւ հանգիստ ծովափին, եւ նոր մեքենա: Պատկերացրեք, որ այդ ամենը դուք արդեն ունեք: Վիզուալացրեք ձեզ նոր իրականության մեջ՝ նստած մեքենայի ղեկի առաջ, որը սլանում է դեպի ծով: Եւ դա անպայման կիրականանա ձեր կյանքում: Գլխավորը, որ հավատաք դրան եւ Տիեզերքին հնարավորություն տաք իրագործելու ձեր երազանքները:

4. Բարեգործություն

Հարստության էներգիան անպայման ծագում է այնտեղ, ուր գործում է հավասարարժեք փոխանակություն՝ տալ եւ վերցնել: Եթե դուք վաստակում եք փող եւ միայն կուտակում այն կամ ծախսում սեփական կարիքների համար, հավասարակշռություն չի լինի:

Լսե՞լ եք այսպիսի հասկացություն՝ տալ տասնորդը: Այն նախկինում նվիրաբերում էին եկեղեցուն, հիմա կարելի է տալ կարիքավորներին: Այս խորհուրդները կատարելու դեպքում ձեր կյանքը կլցվի հարստության էներգիայով, բայց կարեւորը, որ փողը ձեզ համար չդառնա աստված: Ձեր հոգում պահեք իսկական արժեքներ եւ հիշեք՝ նյութական բարիքն է ծառայում մարդուն, եւ ոչ թե մարդը՝ նյութական բարիքին:

 

Աղբյուրը՝ MyJane



© NEWS.am STYLE