5 պատճառ, թե ինչու եք Դուք երջանիկ չեք

21:32   1 հունվարի, 2023

1. Դուք կարծում եք, որ տեղի ունեցածի համար մեղավոր է ինչ-որ մեկը, բայց ոչ դուք

Այդպես մտածելը հարմար է: Բայց ձեզնից մի վանեք տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը, նույնիսկ եթե կան հիմնավոր պատճառներ՝ մտածելու, որ դուք անմեղ եք: Մենք ինքներս ենք կառուցում մեր կյանքը եւ իրավիճակը, որոնք վաղ թե ուշ հասունացնում են այն, ինչ մենք քաղում ենք վերջում. որը եւս մեր ձեռքի գործն է: Եթե դուք ընդունեք եղածը եւ զգաք ձեր պատասխանատվությունը, միայն այդժամ կաշխատեք ուղղել սխալները: Այլ տարբերակ չկա:

2. Դուք վախենում եք

Եթե կյանքում ձեզ կառավարում է վախը, դուք երբեք ձեռք չեք բերի ներդաշնակություն եւ հանդարտություն: Եթե ձեր վախերն անհիմն են, ուրեմն վախենալն անիմաստ է: Իսկ եթե հիմնավոր են, ուրեմն ավելորդ հույզերը չեն օգնի գործին:

3. Չեք գնահատում այն, ինչ ունեք

Հիշեք, թե ե՞րբ եք շնորհակալ եղել այս Աշխարհին, որ առողջ եք, ունեք գլխի վերեւում տանիք, աշխատանք, սիրելի մարդիկ: Համաձայնեք, որ սա է այն ամենը, ինչ պետք է մարդուն: Շատերը ձեր ունեցածի կեսն էլ չունեն: Այո, գուցե դուք չունեք այն, ինչ ցանկանում եք, բայց հնարավոր չէ ամեն ինչ ունենալ միանգամից: Եթե անընդհատ մտածեք այն մասին, թե ինչ չունեք, եւ ոչ թե այն մասին, թե ինչ ունեք, բացասականը կկլանի ձեր կյանքը:

4. Դուք երջանկություն եք փնտրում ինչ-որ տեղ, ոչ ձեր մեջ

Հիշե´ք. եթե ձեր հոգում ներդաշնակություն չկա, ապա այն չեք գնտի դրսում: Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա ոչ ոք չի սիրի ձեզ: Միայն դուք կարող եք ձեզ երջանիկ դարձնել: Եթե դուք ինքներդ երջանիկ չեք, ուրեմն ոչ նոր սիրուհին, ոչ նոր աշխատանքը եւ ոչ էլ նոր ընկերը չեն դարձնի ձեզ երջանիկ: Նրանք անպայման կհայտնվեն, միայն թե պետք է ձեզ երջանիկ մարդ զգաք՝ իրադրությունից անկախ:

5. Դուք բաց չեք թողել անցյալը

Կյանքում կան բաներ՝ վիրավորանք, զայրույթ, սեր, որոնց հետ մտովի կապրեք մինչեւ ձեր կյանքի վերջը: Սակայն այդ ամենը չպետք է վնասի ձեզ, այլ խոսքով՝ անհրաժեշտ է բաց թողնել դրանք: Չթոթափելով անցյալի բեռը՝ դուք երբեք երջանիկ չեք լինի ներկայում:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE