Անդրեյ Բեբուրիշվիլին հայտարարել է՝ Ձմեռ պապիկից կխնդրեր փակել հիփոթեքը

13:22   28 դեկտեմբերի, 2022

Կատակերգու Անդրեյ Բեբուրիշվիլին Super-ին տված հարցազրույցում պատմել է, թե Ամանորին ինչ կցանկանար խնդրել Ձմեռ պապիկից։

Բեբուրիշվիլին կատակել է, որ այժմ հեքիաթային հերոսից կխնդրեր փակել հիփոթեքը։ Հումորիստի խոսքով՝ եթե ընտրեր ոչ նյութական նվերներից, ապա կցանկանար մկաններ։

Բեբուրիշվիլին պատմել է նաեւ, թե երբ է հասկացել, որ Ձմեռ պապ գոյություն չունի։ Նա հիշել է, թե ինչպես էին մարդիկ հեքիաթային հերոսների տարազներով շրջում շքամուտքերով եւ շնորհավորում տոների կապակցությամբ։ «Ես հասկացա, որ նրանք իսկական Ձմեռ պապն ու Ձյունանուշը չեն, քանի որ, նախ, նրանք նույն տարիքի էին, հետո դուրս էին գալիս բակ եւ ծխում էին», - կիսվել է կատակերգուն։ Ինչպես հայտարարել է հումորիստը, այդ պահին «փլուզվել է իր հեքիաթը»։

Լուսանկարը՝ Super.ru



© NEWS.am STYLE