«Դաժան փորձություն էր». Ջեյք Ջիլենհոլը պատմել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ բաց տեսարանների նկարահանման մասին

22:26   28 դեկտեմբերի, 2022

Ջեյք Ջիլենհոլն ասել է, որ Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրային տեսարաններում նկարահանվելը հեշտ չի եղել, քանի որ նա իրականում սիրում է դերասանուհուն:

Հովարդ Սթերնի շոուի ժամանակ հաղորդավարը Ջիլենհոլին հարցրել է, թե արդյոք «տանջանք» էր սիրային տեսարաններում նկարահանվել մեկի հետ, ում նա սիրում էր իրական կյանքում: Դերասանը կատակով պատասխանել է. «Փորձություն էր, բայց նաեւ փորձություն չէր: Դա նման էր եւ մեկի, եւ մյուսի խառնուրդին»: Ջեյքը նաեւ հավելել է, որ սիրային տեսարանների «մեխանիկական բնույթն» այնպիսին է, որ բարեբախտաբար կարողացել է լավ թաքցնել իր իրական զգացմունքները Ջենիֆերի հանդեպ։

 «Որքան էլ տարօրինակ է, բայց սիրային տեսարանները անհարմար են, քանի որ դրանք դիտում են 30-ից 50 մարդ», - ասել է Ջեյքը: Դերասանը նաեւ բացահայտել է, որ Էնիսթոնն առաջարկել է բարձ օգտագործել նրանց միջեւ, որպեսզի ավելի հարմարավետ զգան նկարահանումների ժամանակ։

Լուսանկարը՝ Pinterest



© NEWS.am STYLE