«Կախարդը» ֆիլմի պրիքվելը Netflix-ի պատմության ամենավատ սերիալների ցանկում է

17:14   28 դեկտեմբերի, 2022

«Կախարդը» ֆիլմի պրիքվելը հեռուստադիտողների կողմից ստացել է ռեկորդային ցածր գնահատական: Rotten Tomatoes կայքում քվեարկության արդյունքներով նրա վարկանիշը կազմել է ընդամենը 8%։ Սա Netflix-ի սերիալների ցուցանիշներից ամենացածրներից մեկն է։

Շոուի պրեմիերայից ընդամենը մեկ օր անց այն գնահատվել է ավելի քան 2000 հեռուստադիտողների եւ 24 կինոքննադատների կողմից։ Ամենից շատ օգտատերերը դժգոհ են եղել վատ գրված երկխոսություններից եւ անորակ հատուկ էֆեկտներից։ Երկրպագուները նաեւ նշել են ձանձրալի սյուժեն ու մեղադրել նախագծի ստեղծողներին ոչ կոմպետենտության մեջ։

Այն մինի-սերիալ է, որտեղ գլխավոր դերերը կատարում են Միշել Յեոն, Նատանիել Քերթիսը, Լենի Հենրին: Շոուն պատմում է օրիգինալ սերիալում նկարագրված իրադարձություններից 1200 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։



© NEWS.am STYLE