Վուպի Գոլդբերգը ներողություն է խնդրել Հոլոքոստի մասին իր հայտարարությունների համար

16:21   28 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Վուպի Գոլդբերգը ներողություն է խնդրել Հոլոքոստի հետ կապված իր հայտարարությունների համար։ Նրա խոսքերը մեջբերում է The Hollywood Reporter-ը։

Ավելի վաղ դերասանուհին հայտարարել էր, որ հրեաներին ռասսա չի համարում, հետեւաբար, ֆաշիստներին ռասիստ չի կարող անվանել։ «Կարծում եմ, որ Հոլոքոստը ռասայական առնչություն ունի, եւ ես հիմա էլ եմ ափսոսում նույնքան, որքան այն ժամանակ, որ վրդովեցրել եւ զայրացրել եմ մարդկանց: Եվս մեկ անգամ ես իմ անկեղծ ներողությունն եմ խնդրում, հատկապես բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ սա թարմ հայացք էր թեմային»,- արդարացել է Գոլդբերգը։

Դերասանուհին բացատրել է, որ իր հայտարարությունը սխալ է մեկնաբանվել։ «Այս աճող հակասեմիտիզմի ժամանակահատվածում ես ուզում եմ շատ հստակ լինել, երբ ասում եմ, որ ես միշտ եղել եմ եւ կլինեմ հրեա ժողովրդի համար», - հայտարարել է նա։



© NEWS.am STYLE