Չարլզ III-ն իր սուրբծննդյան ուղերձում վրեժխնդիր է եղել Մեգան Մարքլից եւ արքայազն Հարրիից

19:27   29 դեկտեմբերի, 2022

Թագավոր Չարլզ III-ն իր նոր կարգավիճակում առաջին անգամ դիմել է ժողովրդին Սուրբ Ծննդյան ողջույններով: Եվ հաշվի առնելով Մեգան Մարքլի ու Արքայազն Հարիի վավերագրական ֆիլմի ծանր պատմությունների անվերջ հոսքը, բոլորին մի հարց էր հետաքրքրում՝ արդյոք միապետը մի քանի խոսք կնվիրի հեռացած հարազատներին: Իհարկե, ոչ ոք չէր ակնկալում եթերում սուր մեկնաբանություններ լսել՝ թագավորին տեղին չէ հույզեր ցույց տալը։ Սակայն թագավորական ընտանիքի երկրպագուներին սկանդալային զույգի հիշատակման համատեքստը շատ բան կարող է ասել։

Ուշադիր հեռուստադիտողները հավանաբար նկատել են՝ թագավորն ամբողջությամբ անտեսել է Հարրիի եւ Մեգանի գոյությունը։ Ահա այսպիսին է թագավորական արհամարանքը։ Տեսնենք, թե ինչպես դրան կանդրադառնան սկսնակ վավերագրական կինոգործիչները։

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE