Սթեն Լիի մասին վավերագրական ֆիլմը Disney+-ով կթողարկվի 2023 թվականին

14:19   29 դեկտեմբերի, 2022

«Disney+»-ի հոսքային ծառայությունը հայտարարել է, որ Marvel-ի կոմիքսների հերոս Սթեն Լիի մասին օրիգինալ վավերագրական ֆիլմը կթողարկվի 2023 թվականին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Լին մահացել է 2018 թվականին՝ 95 տարեկանում։ Նա «Սարդ-մարդը», «Վրիժառուները», «Իքս մարդիկ», «Հալք» եւ «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմերի համահեղինակ է, ինչպես նաեւ նկարահանել է Marvel-ի բլոքբաստերներում:

Լիի կարիերան սկսվել է 1941 թվականին, երբ 17 տարեկանում նա հրատարակեց իր առաջին աշխատանքը որպես պատմվածք, որը հայտնվեց «Կապիտան Ամերիկա» կոմիքսների համարում։

Այս տարի Սթեն Լին կդառնար 100 տարեկան։

 

Լուսանկարը՝ Reuters



© NEWS.am STYLE