«Пацанки» շոուի աստղ Աննա Տիխայան փորձել է ինքնասպան լինել

18:26   29 դեկտեմբերի, 2022

«Пацанки» շոուի վեցերորդ եթերաշրջանի մասնակից Աննա Տիխայան (իսկական անունը Աննա Տիխոմիրովա) առաջին անգամ պատմել է, որ ինքնասպանության փորձ է կատարել։ Աղջիկը մանրամասներով կիսվել է իր Telegram-յան ալիքում։

«Չեմ կարող ասել, որ ուզում էի մեռնել, եւ երբ ես դա արեցի, շատ վախեցա։ Բժշկի խոսքով՝ երբ ես արթնացա վերակենդանացման բաժանմունքում, հեռանալու հավանականությունը 80% էր», - կիսվել է աստղն իր անձնական բլոգում:

Տիխայայի խոսքով՝ ինքը երկար է մտածել այդ մասին խոսելուց առաջ։ Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո աղջկան բուժման նպատակով ուղարկել են հոգեբուժական կլինիկա։ «Շատ բան է կուտակվել, ես չեմ բարձրաձայնում իմ առողջական վիճակի մասին։ Այս ֆոնին իմ հոգեվիճակը վատացավ, սիրելիի հետ հարաբերությունները բարդացան»,- խոստովանել է նա։

Աղբյուրը՝  Gazeta.ru



© NEWS.am STYLE