Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմեւը

20:01   29 դեկտեմբերի, 2022

Կայնքի 86-րդ տարում մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմեւը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ Արտեմի Արտեմեւը։

Նրա խոսքով՝ Արտեմեւը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արտեմի Արտեմեւը, կոմպոզիտորը դեկտեմբերի 5-ին գնացել էր Կրեմլի հիվանդանոց՝ վերականգնողական նպատակով «ողնաշարի վերականգնման ու բուժման համար»։ Հետազոտությունների ժամանակ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, կասկածվել է կորոնավիրուս։ Արդյունքում, Covid-ը չի հաստատվել, սակայն Արտեմեւին ուղարկել են կորոնավիրուսային վարակի մասնագիտացված հիվանդանոց։ Այնուհետ կոմպոզիտորին վերադարձրել են Կրեմլի հիվանդանոց՝ «ողնաշարի, սրտի հետագա բուժման, թոքաբորբից հետո վերականգնման համար»։

Էդուարդ Արտեմեւը երաժշտություն է գրել ավելի քան 170 ռուսական եւ արտասահմանյան գեղարվեստական, վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի համար։ Դրանցից են «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ` օտար», «Սիրո ստրուկ» (1975 թ.), «Հայելի» (1974 թ.), «Ստալկեր» (1979 թ.), «Սիբիրիադա» «(1979):



© NEWS.am STYLE