Մահացել է Վիվյեն Վեսթվուդը

10:12   30 դեկտեմբերի, 2022

81 տարեկանում մահացել է բրիտանացի մոդելավորող Վիվյեն Ուեսթվուդը։ Այս մասին ասվում է նրա Westwood նորաձեւության տան հայտարարության մեջ։ Տիկին Վեսթվուդը «մահացել է Լոնդոնում՝ շրջապատված ընտանիքի անդամներով»։ Մահվան պատճառներն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Վիվյեն Վեսթվուդը համարվում է բարձր նորաձեւության մեջ պանկ ոճի հիմնադիրը։ Դիզայնով սկսել է զբաղվել 1970թ.-ից։ 1971 թվականին նորաեւության դիզայներ ու երաժիշտ Մալքոլմ Մաքլարենի հետ նա բացել է Let It Rock հագուստի խանութը։ Այն վերանվանվել է «Too Fast Too Live Too Young To Die» 1973-1974 թվականներին եւ «Sex»՝ 1974-1976 թվականներին: Նա 1981 թվականին ստեղծեց իր հագուստի Vivienne Westwood ապրանքանիշը:

1990-ականներին տիկին Վեսթվուդը դարձավ երկրորդ բրիտանացի կին մոդելավորողը՝ Մերի Քվանտից հետո, ով իր հավաքածուները ներկայացրեց Փարիզում: Մինչ օրս ամբողջ աշխարհում բացվել են Vivienne Westwood-ի ավելի քան 500 խանութ։ 2018 թվականին թողարկվել է բրիտանացի դիզայների մասին վավերագրական կենսագրական ֆիլմ։



© NEWS.am STYLE