Ամանորյա տրամադրություն հաղորդող 5 կախարդական ֆիլմ

15:24   30 դեկտեմբերի, 2022

Հարգելի՛ ընթերցողներ, շուտով Ամանոր է, ինչի կապակցությամբ NEWS.am STYLE-ը շնորհավորում է բոլորիս և 2022թ․-ին ամենայն բարիք  մաղթում։ Հիշեք՝ ամենակարեւորը ընտանեկան ջերմությունն է։ Իսկ ընտանիքում ջերմություն կարող են  ապահովել, դե իհարկե, ամանորյա ֆիլմերը։ Օրինակ, «Տանը միայնակ», «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմերն Ամանորին դիտելն արդեն երկար տարիներ դարձել է հաճելի ավանդույթ։ Ֆիլմերը, որոնք առաջարկում ենք այսօր, նույնպես կզարդարեն ձեր տոնական օրերը։

Արձակուրդ՝ փոխանակմամբ, 2006թ

321079193_556711299359635_161058829601021178_n.jpg (49 KB)

Երկու անծանոթ կանայք միմյանց գտնում են համացանցով՝ բնակատեղի փոխանակման կայքով։ Սուրբ Ծնունդի նախօրեին Այրիսն ու Ամանդան որոշում են հանգստանալ իրենց խնդիրներից եւ տներով փոխանացվում են։ Այրիսը տեղափոխվում է Ամադայի տուն՝ արեւոտ Կալիքորնիա, իսկ Ամանդան՝ ձնառատ անգլիական թագավորություն․․․

 

Հին Նոր Տարի, 2011թ

321107080_1378475706246134_5738031861474991659_n.jpg (36 KB)

Եվս մեկ տոնական ֆիլմ, որի հերոսները՝ քաղաքի բնակիչներն են, որոնք երբեք չեն քնում։ Նյու Յորքում Նոր Տարվա նախօրեին հերոսներից մի քանիսի կյանքը միահյուսվում է։

Կլաուս, 2019

320736606_5850698345049509_4871319054326741469_n.jpg (65 KB)

Փոստային կայսրության սեփականատերն իր որդուն՝ Ջեսպերին, ուսանելու համար ուղարկում է հյուսիս՝ Սմիրենսբուրգ քաղաք: Վերջինս պետք է կազմակերպի փոստային բաժանմունքի աշխատանքը: Ժամանելով Սմիրենսբուրգ՝ տղան հայտնվում է մարտական գործողությունների գոտում. երկու ընտանեկան կլաններ փոխադարձ ատելություն են տածում միմյանց նկատմամբ: Բնականաբար, նման իրավիճակում նամակների ժամանակը չէ: Արդեն գրեթե հուսահատվելով՝ Ջեսպերն այցելում է Կլաուս անունով անտառագետին, եւ նրանց ծանոթությունը սկիզբ է դնում զարմանալի իրադարձությունների:

 

Ընտանիք սիրողը, 2000թ

322628961_8882137355144587_4537828894218719419_n.jpg (32 KB)

Հիանալի ֆիլմ, որի հերոսը պետք է ընտրություն կատարի միայնակության մեջ հարուստ ապրելու եւ համեստ, բայց իրեն սիրողների շրջապատում։ 

 

Բրիջիտ Ջոնսի օրագիրը, 2001թ

320705559_565256221727425_5165900278076261240_n.jpg (21 KB)

Բրիջիտ Ջոնսը օրագիր է կազմում, որպեսզի նկարագրի իր հաջողություններն ու հաղթանակները, ինչպես պետք է ազատվի ավելորդ կիլոգրամներից եւ վատ սովորույթներից, ինչպես նաեւ անձնական կյանքի մասին։

 

Հաճելի ամանորյա դիտումներ

Միշտ Ձեր՝ Նորայր Նազարյան

 

 

 

 



© NEWS.am STYLE