Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերին մեղադրել են անչափահասի բռնաբարության մեջ

13:20   30 դեկտեմբերի, 2022

Ամերիկյան Aerosmith ռոք խմբի մենակատար եւ դերասանուհի Լիվ Թայլերի հոր՝ Սթիվեն Թայլերի դեմ քրեական գործ է հարուցել անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով, հայտնում է Deadline-ը։

Ենթադրյալ զոհ Ջուլյա Հոլքոմբի խոսքով՝ նա հանդիպել է Aerosmith-ի ֆրոնտմենի հետ 1973-1976 թվականներին: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, իսկ Թայլերը՝ 25։

Հայցում երաժիշտը մեղադրվում է սեռական բռնության, ծեծի եւ դիտավորությամբ բարոյական վնաս պատճառելու մեջ։ Կալիֆորնիայի օրենսդրության համաձայն՝ նման դեպքերի վաղեմության ժամկետը ժամանակավորապես հանվել է մանկության ու պատանեկության բռնությունից վերապրածների համար:

Հոլքոմբը նաեւ պատմել է, որ 17 տարեկանում հղիացել է Թայլերից, սակայն երաժիշտը ստիպել է հեռացնել պտուղը՝ սպառնալով խզել իրենց հարաբերությունները։

Ինքը՝ ռոքերը, հրապարակավ խոսել է այս հարաբերությունների մասին։ Անձնական հուշագրության մեջ նա խոստովանել է, որ «գրեթե ամուսնացել է եղել դեռահաս աղջկա հետ», որի ծնողները հավանություն են տվել իրենց հարաբերություններին եւ Թայլերին առաջարկել են իրենց դստեր ժամանակավոր խնամակալը լինել, որպեսզի նրան չմեղադրեն մանկապղծության մեջ։

 

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE