Քորթնի Լավը հայտարարել է, որ «Մարտական ակումբ» ֆիլմում դերը կորցրել է Բրեդ Փիթի պատճառով

17:14   30 դեկտեմբերի, 2022

Քորթնի Լավը մեղադրել է Բրեդ Փիթին Դեւիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» ֆիլմում իր դերը կորցնելու համար, հայտնում է Variety-ն։

Դերասանուհու խոսքով՝ 90-ականների վերջին նա մասնակցել է փորձերին Մարլայի դերի համար, որը հետագայում մարմնավորել է Հելենա Բոնեմ Քարթերը։ Լավը պնդում է, որ ինքը լավ հնարավորություն է ունեցել նկարահանվելու ֆիլմում, սակայն դերասան Բրեդ Փիթը միջամտել է քասթինգին:

Նա ենթադրում է, որ Փիթը այդպիսով ցանկացել է վրեժ լուծել նրանից։ Քասթինգի նախօրեին Փիթը դիմել է Լավին՝ խնդրելով համաձայնել նկարահանել իր նախկին ամուսնու՝ Կուրտ Քոբեյնի մասին կենսագրական ֆիլմը, որում հենց ինքն էր նախատեսում խաղալ «Nirvana»-ի մեներգչի դերը:

Լավը մերժել է, ինչի համար, ըստ նրա, վճարել «Մարտական ակումբում» իր դերով։



© NEWS.am STYLE