Դիմահարդարման թրենդներ, որոնք ակտուալ կլինեն 2023-ին (ֆոտո)

17:28   2 հունվարի, 2023

Դիմահարդարումն ամեն տարի շեշտադրում է որոշ թրենդներ, որոնք ողջ տարվա ընացքում օգնում են էլ ավելի նորաձեւ ու ոճային կերպարներ ստեղծելուն։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է 2023-ին ակտուալ մի քանի թրենդ, որոնք կօգնեն, որ արտահայտիչ տեսք ունենանք՝ թե առօրյայում, թե տարբեր միջոցառումներին։

Փայլող քարիկներ

010622-crystal-eye-makeup-lead-2000-7dfa1d0986754153b6167fbfe1a7e5a8.jpg (32 KB)

Փայլերի հետ «խաղը» բավական արդիական է դարձել վերջին ամիսներին․ աստղային դիմահարդար Ջո Բեյքերի կանխատեսման համաձայն՝ 2023-ին այս թրենդն ավելի մեծ տարածում կգտնի։ Նրա խոսքով՝ փայլուն քարիկները հրաշալի միջոց են դիմահարդարումը լրացնելու, քանի որ դրանք շեշտում են անհատականությունը եւ օգնում տարբերվել ցանկացած միջոցառման ժամանակ։ 
Քարերը կարելի է օգտագործել մի շարք ձեւերով՝ աչքերի շուրջ կամ՝ շուրթերին։ Դրանք գեղեցիկ են նայվում նաեւ դասական սեւ սուրմայի հետ։

«Մաքուր» մաշկ

e4e3316ce46201b04022dabf1119a1df.jpg (65 KB)

Դիմահարդար Մերի Ֆիլիպսի խոսքով՝ մաշկին պետք է թողնել շնչել։ «Մի պահ, կարծես, տարվել էինք դիմահարդարման հաստ շերտով, իսկ իրականում երեսը պետք է բաց թողնել։ Սա հաշվի առնելով՝ բազային դիմահարդարումը ավելի մեծ տարածում կգտնի»,-ասում է նա։

 Շեշտված թարթիչներ՝ առանց լիցքի

rs_765x1024-170718171404-765.Lily-Collins-Mascara.jl.071817.jpg (142 KB)

Թարթչաներկը դիմահարդարման ամենատարածված միջոցներից է, եւ այս տարի այն բավական ակտուալ կլինի։ 2023-ին հրաժարվեք կեղծ թարթիչներից եւ շեշտեք ձեր թարթիչները թարթչաներկով․ այս առումով կարող եք լինել համարձակ, քսեք այն մի քանի շերտով, ընդ որում՝ ոչ միայն վերին, այլեւ՝ ներքեւի թարթիչներին։

Կարմրաներկ

277701247_1576687969383797_3236620500100130812_n.jpg (82 KB)

Կարմրաներկը թարմ տեսք ունենալու գրավականներից է։ Այս տարի, հատկապես, թրենդային կլինի արեւից «կարմրած» այտոսկրերի տպավորությունը։

Արտահայտիչ շուրթեր

penelope-cruz-red-lipstick.jpg (64 KB)

Դիմահարդարման ամենադասական միտումներից մեկը՝ արտահայտիչ շուրթերը, 2023-ին էլ ավելի թրենդային կդառնա։ Որպեսզի արդյունքն ավելի էֆեկտիվ լինի, աչքերը թեթեւ հարդարեք՝ շեշտը դնելով շուրթերի վրա։  

Աղբյուրը՝ allure.com, instyle.com
Լուսանկարները՝ Courtesy of Chanel, Getty Images, Pinterest, Corbis/Corbis via Getty Images, Hailey Bieber / Instagram, Scott Gries/ImageDirect 



© NEWS.am STYLE