Ո՞րն է 2022 թվականի ամենահայտնի սանրվածքը

16:24   2 հունվարի, 2023

2022 թվականին ամենահայտնի սանրվածքը հարթ փնջիկն է, որը նաեւ անվանում են «clean girl»:

img_8629-826x1024.jpg (169 KB)

Այս սանրվածքի թրենդսեթերները դարձել են Բելլա Հադիդը, Հեյլի Բիբերը եւ Քենդալ Ջենները։ Փնջիկը բավականին սովորական տեսք ունի, եւ արվում է մազերի գելի օգնությամբ։ Այս սանրվածքն, ի դեպ, հիանալի միջոց է նրանց համար, ովքեր ցանկանում են աղվեսի հայացք ունենալ, ինչպես Բելլա Հադիդինն է, քանզի փնջիկը ձգում է դեմքը։

img_8630-847x1024.jpg (92 KB)

Սակայն տարվա ամենահայտնի սանրվածքն ունի նաեւ թերություններ. մասնագետներն ասում են, որ եթե հաճախ նման սանրվածք անեք՝ դա կարող է հանգեցնել ալոպեցիայի, այսինքն՝ պաթոլոգիական մազաթափության։ Բացի այդ, մազերի վրա նման հսկայական քանակությամբ գելը հաստատ ոչ մի լավ բանի չի բերի, ուստի այն պետք է մանրակրկիտ լվանալ։

img_8631-822x1024.jpg (117 KB)



© NEWS.am STYLE