«Շնորհակալ եմ բոլորին». Էմմին 2022-ը ամփոփող տեսանյութ է հրապարակել

18:31   2 հունվարի, 2023

Երգչուհի Էմմին «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ամփոփոլով 2022 թվականը:

View this post on Instagram

A post shared by Emmy (@emmybejanyan)

Երգչուհու հրապարակածտեսանյութում կադրեր են ընտանեկան կադրեր են, կադրեր ճանապարհորդություններից, աշխատանքից եւ համագործակցություններից, տարվա ընթացքում տեղի ունեցած ելույթներից եւ ընկերային հավաքույթներից:

«Շնորհակալ եմ բոլորին: Իմ 2022-ը», - հրապարակումը կարճ մակագրել է Էմմին:

322823009_1110115609674603_2665767707095495283_n(1) (1).jpg (66 KB)

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել ամուսնու եւ որդիների հետ: «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Էմմին հմայիչ կերպարում էր։ «Երազանքներն իրականանում են։ Պետք է միշտ երազել ու հասնել երազանքներին: Կորուստ ու ցավ միշտ կարող է լինել: Եղեք առողջ, ուժեղ և լավատես: Շնորհավոր նոր տարի», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE