«2023 եղի´ր Խաղաղ եւ անկորուստ տարի». Նարե Գեւորգյանի ամանորյա հրապարակումը (վիդեո)

19:23   2 հունվարի, 2023

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով իր հետեւորդների Ամանորը:

View this post on Instagram

A post shared by Nare Gevorgyan (@naregevorgyanofficial)

Իր ինստագրամյան էջում հրապարակած կադրերում երգչուհին կրում է սեւ թավշյա տաբատ եւ տոպ՝ սպիտակ ասեղնագործությամբ:

«2023 եղի´ր Խաղաղ եւ անկորուստ տարի , համախմբվածության եւ վճռական լինելու տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ», - տեսանյութին կից գրել է Նարեն:

316450602_504545325026932_651312559685786654_n.jpg (208 KB)

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում երեկոյան կերպարում էր: «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին սեւ գույնի, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերը, իսկ կերպարն ամբողջացնում էին երկար ականջօղերը։ «Իսկ դուք նախընտրում եք երկա՞ր, թե՞ կարճ զգեստ.. ի դեպ սև կարճ զգեստը հնարել է Կոկո Շանելը 1926 թվականին.. իսկ ի՞նչ կասեք երկար զգեստների մասին», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE