Ջերեմի Ռենները հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում

13:29   2 հունվարի, 2023

Ամերիկացի դերասան Ջերեմի Ռենները, որն առավել հայտնի է Marvel-ի ֆիլմերում Բազեի աչքի դերով, դժբախտ պատահարից հետո ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ արտիստը տուժել է դժբախտ պատահարի ժամանակ՝ կապված վատ եղանակային պայմաններով։

 «Ընտանիքը նրա հետ է, եւ նա հիանալի խնամք է ստանում», - ասել է դերասանի ներկայացուցիչը։ Ռաններին հոսպիտալացրել են ուղղաթիռով։

Թե կոնկրետ որտեղ է վիրավորվել դերասանը, չի նշվում։ Սակայն հայտնի է, որ նա Սյերա Նեւադայի լեռներում գտնվող Տահո լճի վրա ռանչո ունի։ Տարածաշրջանը մեծ վնաս է կրել Ամանորի գիշերը՝ ձմեռային փոթորիկին։

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE