Մահացել է Earth, Wind and Fire խմբի թմբկահարը

13:31   3 հունվարի, 2023

68 տարեկանում մահացել է ամերիկյան Earth, Wind and Fire-ի խմբի նախկին թմբկահար Ֆրեդ Ուայթը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է նրա եղբայր եւ խմբի բաս-կիթառահար Վերդին Ուայթը։

«Այսօր մեր ընտանիքը տխուր է ընտանիքի զարմանալի եւ տաղանդավոր անդամի՝ մեր սիրելի եղբոր՝ Ֆրեդերիկ Յուջին «Ֆրեդի» Ուայթի կորստի պատճառով»,- գրել է նա։

Ուայթը Earth, Wind and Fire-ին միացել է 1974 թվականին: 1980-ականների կեսերին երաժիշտը լքել է խումբը։



© NEWS.am STYLE