Netflix-ի «1899» սերիալն առաջին եթերաշրջանից հետո չեղարկվել է

18:22   3 հունվարի, 2023

Netflix-ի սթրիմինգային ծառայությունը չի երկարաձգի «1899» սերիալը երկրորդ եթերաշրջանով։ Այս մասին իրենց Instagram-ում հայտնել են շոուի ստեղծողներ Բարան Բո Օդարը եւ Յանտյե Ֆրիզեն։

Օդարը եւ Ֆրիզեն չեն հայտնել շոուի փակման պատճառները։ Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց երկրպագուներին, որ դարձել են «այս հրաշալի արկածի մի մասնիկը»։

Ավելի վաղ «1899» առեղծվածային թրիլլերի ստեղծողներ Յանտյե Ֆրիզեն եւ Բարան բո Օդարմը հայտարարել էին, որ ծրագրում են «1899» սերիալը երկարացնել երեք սեզոնով։

 «1899»-ի սյուժեն պտտվում է «Կերբերոս» անդրատլանտյան նավատորմի նավի ուղեւորների ու անձնակազմի շուրջ։ Եվրոպայից ԱՄՆ ճանապարհի կեսին այն պատահաբար հանդիպում է «Պրոմեթեւսին», որն անհետացել էր չորս ամիս առաջ: Ուրվական նավի հետ շփվելուց հետո «Կերբերոս»-ում տարօրինակ բաներ են սկսվում կատարվել:



© NEWS.am STYLE