Սելին Դիոնը դուրս է մնացել Rolling Stone-ի 200 լավագույն երգիչների ցանկից

13:24   5 հունվարի, 2023

Rolling Stone ամսագիրը հրապարակել է բոլոր ժամանակների 200 լավագույն երգիչների ցանկը։ Ընթերցողների բացասական արձագանքը հետեւել է այն բանից հետո, երբ նրանք նկատել են, որ Սելին Դիոն անունը չի հայտնվել հիթ-շքերթներում՝ չնայած անհավանական վոկալին եւ ահռելի միջազգային կարիերային:

«Նախքան սկսեք թերթել եւ մեկնաբանելը, հիշեք, որ սա մեծագույն երգիչների ցանկն է, այլ ոչ թե մեծագույն ձայների ցուցակը: Իհարկե, այստեղ շատերը ծնվել են հզոր տվյալներով, կատարյալ լսողությամբ եւ անսահմանափակ դիապազոնով: Մյուսներն ունեն ավելի կոպիտ, տարօրինակ կամ ավելի նուրբ ձայներ»,- նշել են Rolling Stone հրատարակչությունում։

Ցանկում ընդգրկված են՝ Բիլլի Այլիշ (198-րդ տեղ), Քելլի Քլարքսոն (194-րդ տեղ), BTS խմբի Չոն Կուկ (191-րդ տեղ), Օզի Օսբորն (112-րդ տեղ), Թեյլոր Սվիֆթ (102-րդ տեղ), Մայքլ Ջեքսոն (86-րդ տեղ), Ադել (22-րդ տեղ), Բեյոնսե (8-րդ տեղ), Մրայա Քերի (4-րդ տեղ), Ուիթնի Հյուսթոն (2-րդ տեղ) եւ Արետա Ֆրանկլին (1-ին տեղ):



© NEWS.am STYLE