«Չեբուրաշկա»-ն թողարկվելուց հետո երեք օրվա ընթացքում ռեկորդային մեկ միլիարդ ռուբլի է վաստակել

20:27   4 հունվարի, 2023

Դմիտրի Դյաչենկոյի «Չեբուրաշկա» ընտանեկան ֆիլմը՝ Սերգեյ Գարմաշի եւ Օլգա Կուզմինայի մասնակցությամբ, երեք օրվա ընթացքում տոմսարկղում հավաքել է 1 միլիարդ ռուբլի (անիմացիոն ֆիլմը թողարկվել է հունվարի 1-ին)։ Այս մասին գրում է «Вестник кинопроката»-ը՝ ընդգծելով, որ տվյալները նախնական եւ ոչ պաշտոնական են։

Հրատարակության տվյալներով հունվարի 3-ի դրությամբ անիմացիան տոմսարկղերում հավաքել է 961 միլիոն ռուբլի, իսկ հունվարի 4-ի առավոտյան տոմսերի նախավաճառքը հաշվի առնելով՝ գումարը գերազանցել է 1 միլիարդ ռուբլին:

Ավելի վաղ նման ռեկորդ էր սահմանել «Корень зла» ֆանտաստիկ արկածային ֆիլմը, որը այդ ցուցանիշին հասել էր թողարկվելուց վեց օր հետո միայն:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE