11:22 6 հունվարի, 2023Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը, եւ ինչպես Ամանորը, այնպես էլ Սուրբ Ծնունդն ունի իր ավանդական կերակրատեսակները, որոնք, գալիս են մեր ազգային ակունքներից եւ որոնց պատրաստությունը տեղ է զբաղեցրել։ NEWS.am STYLE-ն այսօր կներկայացնի, թե ինչ է պետք դնել սուրբծննդյան սեղանին:

Սուրբ Ծնունդի սեղանի գլխավոր կերակրատեսակը ձուկն է, որի մատուցման նախընտրելի տարբերակը խաշածն է: Ծննդյան տոնի սեղանից անպակաս է լինում նաեւ չրեղենով եւ չամիչով պատրաստված բրինձով փլավը, տապակած կանաչեղենը, գաթան։

Սուրբծննդյան սեղանից պետք է անպակաս լինի կարմիր գինին։ Կարող եք դնել նաեւ ընդեղեն եւ չրեղեն։

Բրնձով փլավի բաղադրիչներ.
բրինձ – 2 բաժակ,
չամիչ – 100 գր․,
ծիրանի չիր – 50 գր․,
սալորաչիր – 50գր․,
յուղ – 3-4 ճ.գդ., կարելի է՝ կարագ;
աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Բրինձը թրջել աղաջրում, թողնել մի քանի ժամ: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել:
Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի կրակն անջատել: Թավայի մեջ կարագ հալեցնել։ Բրինձը եփել, աղ անել ըստ ճաշակի, հաշվի առնել նաեւ, որ չիրը քաղցրացնելու է փլավը: Կաթսայի մեջ լցնել բրնձի մի մասը, ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի կտորներով։ Փլավը, զարդարել չամչի հատիկներով:

Ձուկը եփելու համար անհրաժեշտ է այն եռացնել ջուր, ապա դրա մեջ դնել ձուկը, ավելացնել կանաչի, կարագ եւ համեմել ըստ ցանկության։ Մատուցելիս զարդարել կտրատած կիտրոնով։
