«Էմիլին Փարիզում» ֆիլմի աստղ Լյուսյեն Լավիսկոնտը կարող է դառնալ նոր Ջեյմս Բոնդը

17:23   4 հունվարի, 2023

Բրիտանացի դերասան Լյուսյեն Լավիսկոնտը, ով առավել հայտնի է Netflix-ի «Էմիլին Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունով, իբր ներառվել է ֆրանշիզայի հաջորդ ֆիլմերում Ջեյմս Բոնդին մարմնավորելու հնարավոր դերասանների ցանկում։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Լավիսկոնտը «համապատասխանում է բոլոր պահանջներին». «Նա որպես դերասան շատ տաղանդավոր է, չափազանց գեղեցիկ, եւ վերջին 18 ամիսների ընթացքում բազմաթիվ նոր երկրպագուների սրտեր է գերել՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմին միանալուց հետո։

Daily Mail-ի աղբյուրը նաեւ պնդում է, որ Բոնդի պրոդյուսերներն արդեն պատկերացնում են դերասանին 007 սմոքինգով։ Նշվում է, որ Բարբարա Բրոկոլին, ով ղեկավարում է ֆրանշիզան, «շատ տարված է» «Էմիլի Փարիզում» ֆիլմի աստղով։

Լուսանկարը՝ Marco Piovanotto/Keystone Press Agency/Global Look Press



© NEWS.am STYLE