Երկրպագուները մտահոգված են, որ «Wednesday» սերիալի 2-րդ եթերաշրջանը կարող է Netflix-ում չհրապարակվել

19:38   6 հունվարի, 2023

«Wednesday» սերիալը պատկանում է Metro-Goldwyn-Mayer-ին, որն անցյալ տարի ավարտել է միաձուլումը Amazon-ի հետ, ինչը երկրպագուներին ստիպում է մտածել, որ սերիալի հաջորդ եթերաշրջանը կարող է Netflix-ի փոխարեն հրապարակվել Amazon Prime Video-ում: Այդ մասին գրում է The Independent-ը։

Հայտնի է, որ սթրիմինգային ծառայությունը երկրորդ եթերաշրջանի համար դեռեւս պայմանագիր չի կնքել: Միաժամանակ, IndieWire-ը խորհուրդ է տալիս չշտապել եզրակացություններ անել՝ նշելով, որ Metro-Goldwyn-Mayer-ը Netflix-ի հետ երկրորդ եթերաշրջանի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Բացի այդ պրոդյուսերները արդեն նկարահանման համար տարածքներ եւ սցենարիստներ են փնտրում:



© NEWS.am STYLE