Նելսոն Մանդելայի թոռնուհին արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին մեղադրել է «իր ընտանիքի հաշվին» միլիոններ վաստակելու մեջ

17:27   5 հունվարի, 2023

Նելսոն Մանդելայի թոռնուհին՝ գրող եւ ակտիվիստ Զոլեկան, մեղադրել է արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին հայտնի ազգականի խոսքերը «գողանալու», ինչպես նաեւ Մանդելայի անունը «միլիոններ աշխատելու» համար օգտագործելու մեջ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

«Մարդիկ տարիներ շարունակ գողանում են պապիկի մեջբերումները եւ օգտագործում նրա ժառանգությունը, քանի որ գիտեին, որ նրա անունը լավ է վաճառվում: Հարրին եւ Մեգանը ոչնչով չեն տարբերվում»,- ասել է Զոլեկա Մանդելան։

Նա ընդգծել է, որ հիանում է արքայազն Հարրիով՝ թագավորական ընտանիքից հեռանալու քաջության համար։ «Բայց դրա համար պետք է վճարեք եւ կարողանաք ֆինանսավորել ձեր կյանքը: Ես հաշտվել եմ այն ​​փաստի հետ, որ մարդիկ օգտագործում են պապիկի անունը, բայց նման բաները խորապես հիասթափեցնում եւ հոգնեցնում են»,- խոստովանել է Մանդելան։ Նա նաեւ նշել է, որ Սասեքսի դուքսերը չեն կարող համեմատել իրենց ներընտանեկան տարաձայնություններմ իր պապի՝ դեպի ազատություն տանող երկար ճանապարհորդության հետ:

Դեկտեմբերի վերջին թողարկվեց Netflix-ի «Live To Lead» ֆիլմը, որը արտադրվել է Սասեքսի դուքսների կողմից։ Այն պատմում է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի, ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի, էկոակտիվիստ Գրետա Թունբերգի եւ ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի կյանքի մասին:

Մասնավորապես, ֆիլմում ցուցադրված են կադրեր, որտեղ Մանդելան 1990 թվականին 27 տարվա ազատազրկումից հետո դուրս է գալիս բանտից։ Բացի այդ, արքայազն Հարրին մեջբերում է Մանդելային՝ ասելով. «Կյանքում կարեւորն այն փաստը չէ, որ մենք ապրել ենք»: «Այլ այն, ինչ կերպ ենք մենք փոխել կյանքը», - ավարտում է Մեգան Մարքլը: Նախագծին մասնակցում է նաեւ Նելսոն Մանդելայի հիմնադրամը։



© NEWS.am STYLE