Թեյլոր Սվիֆթի կատվի կարողությունը գնահատվում է 97 միլիոն դոլար

16:21   5 հունվարի, 2023

Օլիվիա Բենսոն անունով կատվի կարողությունը, որի տերը երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, գնահատվում է 97 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է NME-ն՝ հղում անելով The Ultimate Pet Rich List-ին։

Այսպիսով, Սվիֆթի՝ շոտլանդական ֆոլդ ցեղատեսակի կատուն դարձել է աշխարհի երրորդ ամենահարուստ ընտանի կենդանին: «Կենդանին իր հարստությունը վաստակել է  նկարահանվելով մի քանի երաժշտական ​​տեսահոլովակներում իր տիրուհու հետ, ստեղծելով իր սեփական ապրանքների հավաքածուն եւ նկարահանվելով մեծ բյուջեով գովազդներում», - ասվում է զեկույցում:

Ամենահարուստ ընտանի կենդանիների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է գերմանացի Գյունթեր VI-ը։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 500 մլն դոլար։Երկրորդ տողում Instagram-ի աստղն է՝ Նալա կատուն, որը վաստակել է 100 մլն դոլար։



© NEWS.am STYLE