Էշլի Օլսենը գաղտնի ամուսնացել է նկարիչ Լուի Էյզների հետ

14:22   5 հունվարի, 2023

Էշլի Օլսենը գաղտնի ամուսնացել է ամանորյա տոների նախաշեմին։ Այս մասին հայտնում է PageSix-ը։

Դերասանուհու ընտրյալը նրա նկարիչ Լուի Էյզներն է, որն իրենից երեք տարով փոքր է։ Հարսանեկան փակ արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Բել Էյր նորապսակների տանը (Լոս Անջելեսի հեղինակավոր թաղամաս):

Գաղտնի տոնակատարությանը հրավիրված է եղել միայն նորապսակների ամենամոտ շրջապատը։ «Մոտ 50 մարդ ներկա է եղել հարսանիքին»,- Page Six-ին պատմել է աղբյուրը:

Լուսանկարը՝ Michael Kovac/Getty Images



© NEWS.am STYLE