Սերժ Թանկյանը կոչ է արել տարածել Արցախի դրոշն ու դատապարտել Ադրբեջանի անօրինական գործունեությունը

11:47   5 հունվարի, 2023

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ինստագրամյան էջում հրապարակել է Արցախի դրոշն ու կոչ արել այն տարածել՝ իրազեկելով Արցախում կատարվող իրադարձությունների մասին:

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian)

«Խնդրում եմ տեղադրեք այս դրոշի լուսանկարը ձեր էջերում՝ կանգնելով արցախցիների կողքին, որոնք տառապում են դիկտատոր Ադրբեջանի կողմից ապօրինաբար ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,-գրել է Թանկյանը:

Հրապարակման մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի միջեւ ճանապարհի փակման պատճառով արցախցիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից:

 



© NEWS.am STYLE