Սեռերի պատերազմ. հայուհիների «անհիմն մուննաթը»

23:03   9 դեկտեմբերի, 2013

Կնոջը գայթակղելը գուրմանների ճաշի նման է. յուրաքանչյուր ճաշատեսակ, համտեսելուց առաջ առանց շտապելու մտածում ես, վայելում անկրկնելի բույրը, որից հետո, դարձյալ առանց շտապելու, ուտում ես պատառ պատառի հետեւից՝ փորձելով նուրբ համը, վայելելով յուրաքանչյուր կտորը:

Կանայք. կա՞, արդյոք, առավել լավ ճաշատեսակ:

Յուրաքանչյուրն անկրկնելի է իր յուրահատուկ համեմունքներով: Եվ եթե երբեմն նրանք կրկնվում են, ցանկացած դեպքում լեզվի վրա խաղում են այլ նրբերանգով: Կնոջը գայթակղելը շտապողականություն չհանդուրժող գործընթաց է: Այդ ճաշատեսակը պետք է խելացի պատրաստել՝ չմոռանալով այն համեմել զգացմունքներով, սակայն սահմանափակ քանակությամբ, այլապես կարող է չափն անցնեք եւ փչացնեք այդ աստվածային կերակուրը:


Սկսենք նրանից, որ բոլոր կանայք միանման են: Նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի է, յուրաքանչյուրը` միակը: Սակայն գոյություն ունի պատրաստման կանոն, որը բոլորի համար նույնն է՝ անկախ սոցիալական դրությունից ու ազգային պատկանելիությունից: Այդուհանդերձ, որոշ ճաշատեսակներում, հաշվի առնելով առանձնահատկությունները, պետք է մանրամասն ընտրել համեմունքները:

Այդպիսի նրբերանգներ հայ կանանց մեջ, անշուշտ, կան:

Եվ դրանցից գլխավորը հայուհիների «անհիմն մուննաթն» է: Այդ մեր կանանց հատուկ գիծ է, որը, ինչպես նշան, դրոշմված է եթե ոչ բոլորի, ապա յուրաքանչյուր երկրորդ հայուհու դեմքին: 

«Անհիմն մուննաթն» ինքնապաշտպանության յուրահատուկ միջոց է, անձեռնմխելիության հաղորդագրություն ամբողջ աշխարհին՝ անհասանելիության, պարկեշտության, ազգային սովորույթների եւ, բնականաբար, բարձր արժեհամակարգի մասին: Այս անկրկնելի դեմքի արտահայտությունը յուրաքանչյուր հայուհու փոխանցվում է մայրական կաթի հետ: Այն կոչված է պաշտպանել «անլուրջ նպատակներով» արուների ոտնձգություններից: Իմ տեսանկյունից, «անհիմն մուննաթը» որոշակի մտավոր սահմանափակումների հետեւանքով իրենց ցանկություններն իրացնելու անկարողությունն է, որն ուղեկցվում է անբավարարվածությամբ (ֆիզիկական եւ հոգեկան): Մեր կանանց այդ սուր գիծը երբեմն կարող է վանել յուրաքանչյուր գուրմանի: Սակայն պետք չէ ընկրկել, քանի որ այդ ընդամենը դիմակ է, որի տակ հրաշալի թիթեռնիկ է թաքնված: Ընդամենը մի փոքր ջանք է պահանջվում, որպեսզի նրան ազատեք այդտեղից:

Յուրաքանչյուր թիթեռնիկ անհատական մոտեցում է պահանջում: Նույնիսկ զրահով «անհիմն մուննաթները» չեն կարողանում թաքցնել, հավանո՞ւմ են տղամարդուն, թե՞ ոչ: Սակայն, ինչպես մայրն է սովորեցրել, ցույց տալ չի կարելի: Բայց դավաճանող ակնթարթային հայացքը, աչքերի արտահայտությունը, վայրկենական թուլությունը մատնում են անհասանելի գեղեցկուհուն: Եվ այստեղ պետք է սկսել կերակուր պատրաստելու գործընթացը: Յուրաքանչյուր կին անվստահություն եւ շփոթմունք է զգում, հատկապես, երբ անձը նրան շատ է դուր գալիս: Կանայք նման են շների (ներողություն եմ խնդրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից այսպիսի համեմատության համար), նրանք վախ են զգում: Իսկ այդ նրանց ուժի եւ գերազանցության զգացողություն է տալիս, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, քանի որ յուրաքանչյուր կին, հատկապես հայ, ենթագիտակցաբար ենթարկվում է: Նրան անհրաժեշտ է ենթարկվել ուժեղ տղամարդու: Այս պետք է ձեր պատրաստած ճաշատեսակի հիմքը հանդիսանա: Ուժը՝ հանդգնության հետ համադրած, բայց ոչ երբեք գռեհիկ պահվածքով: Ուժ, որը չի ճնշում, այլ նուրբ եւ ոչ կպչուն կերպով ենթարկում է կամքին՝ միաժամանակ ստեղծելով ազատության պատրանք: Այդ ուժի առջեւ որեւէ կին չի ընկրկի:

«Անհիմն մուննաթի» շղթաները կընկնեն եւ թիթեռնիկը կթեւածի՝ սպասելով ձեզ հետ գրկախառնվելուն…

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE