«Հայաստան, ես քեզ շատ սիրում եմ». Օլգա Բուզովան կիսվել է Հայաստանում անցկացրած իր ժամանցով (ֆոտո/վիդեո)

15:20   5 հունվարի, 2023

Ռուսական շոու-բիզնեսի աստղ Օլգա Բուզովան երեկ՝ հունվարի 4-ին, «Դվին» մյուզիք հոլում համերգային ծրագրով հանդես է եկել հայ երկրպագուների համար: Մինչ ելույթը երգչուհին հասցրել է զբոսնել Երեւանով, այցելել Գառնի եւ Սեւան:

Բուզովան իր հայաստանյան ժամանցով կիսվել է ինստագրամյան իր էջում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Նա տեսանյութ է հրապարակել Գառնու հեթանոսական տաճարի տարածքից՝ նշելով, որ իր համար կարեւոր է ծանոթանալ երկրի մշակույթին ու ավանդույթներին:

Սեւանում Օլգան ճաշել է եւ նավարկել՝ հիանալով Սեւանա լճի գեղեցկությամբ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Olga Buzova (@buzova86)

Բուզովան երեւանյան համերգից հետո մեկնել է Մինսկ, բայց օդանավակայանում չի մոռացել սեր խոստովանել Հայաստանին. «Հայաստան, ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ»,-հայերենով ասել է երգչուհին:

322891892_544359634269029_1550937560004918679_n.jpg (93 KB)

323586845_699611751522428_1186427563255324176_n.jpg (82 KB)



© NEWS.am STYLE