Նիկիտա Միխալկովին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. նա վարակված է կորոնավիրուսով

22:12   5 հունվարի, 2023

Ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա վարակված է կորոնավիրուսով, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Սկզբում, ինչպես պնդում է աղբյուրը, 77-ամյա ռեժիսորը տեղափոխվել է քաղաքային թիվ 67 կլինիկական հիվանդանոց, ապա վերակենդանացման խմբի օգնությամբ տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց: Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Միխալկովի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային թոքաբորբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի հունվարի 5-ին Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3274, վարակից մահվան 47 դեպք, ապաքինվածների թիվն աճել է 4719-ով։



© NEWS.am STYLE