Հայտնի է Մարգո Ռոբիի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ռեմեյքի նկարահանումների մեկնարկի ամսաթիվը

17:18   6 հունվարի, 2023

Հայտնի են դարձել «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ռիմեյքի ստեղծման մասին առաջին մանրամասները, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Մարգո Ռոբին ու Ռայան Գոսլինգը։ Այս մասին հայտնում է Collider-ը։

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն շատ մոտ ապագայում, իսկ միջազգային վարձույթում այն կթողարկվի 2024 թվականի ամռանը։

Կինոռեժիսորները նշում են, որ ֆիլմը կլինի Ֆրենկ Սինատրայի մասնակցությամբ օրիգինալ «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ռիմեյքը։

«Նոր ֆիլմի գործողությունները նույնպես տեղի կունենան 1960-ականներին՝ Եվրոպայում: Գլխավոր դերերում կնկարահանվեն Մարգո Ռոբին եւ Ռայան Գոսլինգը», - հայտնում են պաշտոնական հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE