Մաշկի ծերացումը կանխելու չորս եղանակ

20:22   9 հունվարի, 2023

Նյու Յորքից մաշկաբան Էլեն Գենդլերը թվարկել է մաշկի ծերացումը կանխելու չորս եղանակ, որոնք պետք է կիրառել 20 տարեկանից: Նա համապատասխան տեղեկատվություն է տեղադրել է TikTok-յան իր օգտահաշվում:

Բժշկի խոսքով՝ արեւապաշտպան քսուքն առօրյա խնամքի անբաժան մասնիկը դառնա։  Միեւնույն ժամանակ, կարեւոր է ընտրել մաշկի տեսակին համապատասխան միջոց եւ կիրառել այն տարվա ցանկացած եղանակին, հավելել է նա։

Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տվել օգտագործել ռետինոիդներ։ Այնուամենայնիվ, Գենդլերը նշել է, որ մեծ չափաբաժիններով այս դեղամիջոցները չի կարելի օգտագործել առանց բժշկի խորհրդի։

Բացի այդ, մաշկաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել վիտամին C, քանի որ այն հակաօքսիդանտ է եւ մաշկի բջիջները պաշտպանում է վնասվածքներից։ Եզրափակելով՝ Գենդլերը հավելել է, որ օրգանական կոսմետիկայի մեջ հայտնաբերված տեղական ֆերմենտները թույլ են տալիս մաշկին վերականգնվել արեւի ազդեցությունից եւ պահպանել իր երիտասարդ տեսքը։

 



© NEWS.am STYLE