Ռոզա Լինի Snap-ը՝ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքի դեկտեմբեր ամսվա ամենադիտված տեսահոլովակների Top 20-ում

13:05   6 հունվարի, 2023

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական յութուբյան ալիքը ներկայացրել է 2022 թ-ի դեկտեմբեր ամսվա Top 20 ամենադիտված հոլովակների ցանկը:

2022 թ-ի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգի տեսահոլովակը հայտնվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:

 

Հիթ շքերթը 20-րդ հորիզանականում բացել է 2021 թ-ին «Եվրատեսիլ»-ում Ֆրանսիան ներկայացրած Բարբարա Պրավին՝ Volia երգի մրցութային կատարմամբ, առաջատարը 2020 թ-ին Ռուսաստանը ներկայացրած Little Big խումբն է՝ Uno երգի պաշտոնական տեսահոլովակով:

«Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է տվյալ ամսվա 20 ամենադիտված տեսահոլովակները: Հաշվի են առնվում պաշտոնական ալիքում տեղադրված տեսահոլովակների եւ համերգային ելույթների դիտումները:

Լուսանկարը՝ Ռոզա Լինի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE