Ձվի շամպուն տնային պայմաններում

19:13   9 դեկտեմբերի, 2013

Ձուն մենք օգտագործում ենք տարբեր ուտեստներ պատրաստելիս: Դրանք անհրաժեշտ են օրգանիզմին, քանի որ բազմաթիվ օգտակար նյութեր են պարունակում: Բայց պարզվում է՝ ձուն օգտակար է ոչ միայն օրգանիզմի, այլեւ մազերի համար: Այն կարելի է օգտագործել տնային պայմաններում բժշկական հատկությամբ օժտված շամպուն պատրաստելու համար: Ձուն վերականգնող եւ ամրացնող հատկություններ ունի: Հավի կամ լորի ձվով շամպունի օգնությամբ կարելի է կարճ ժամանակում ազատվել թեփից, կոտրվելու հատկությունից, չորությունից եւ մազաթափությունից: Կանոնավոր կերպով ձվի շամպուն օգտագործելու արդյունքում դրանք փայլուն, ծավալուն, մաքուր, հարթ եւ մետաքսե են դառնում:


Ձվի շամպուն պատրաստելու կանոնները

Ձվի շամպուն պետք է պատրաստել՝ հետեւելով այս կանոններին.

- Բաղադրիչներն ընտրել մազերի տեսակին համապատասխան;

- Շամպուն պատրաստելիս օգտագործել միայն ձվի դեղնուցը, քանի որ սպիտակուցը երկար ժամանակ մնում է մազերի մեջ: Սպիտակուցը դժվար է հեռացնել մազերից եւ երկար ժամանակ տհաճ հոտ է մնում;

- Ձվի շամպունը պատրաստում են անմիջապես օգտագործելուց առաջ: Այդ պատճառով հարկավոր է պատրաստել միայն մեկ անգամ օգտագործելու համար: Ծայրահեղ դեպքում, այն կարելի է պահել սառնարանում, բայց միայն երկու օր:

 

- խորհուրդ է տրվում ձվի դեղնուցով մազերը լվանալ ոչ հաճախ, քան շաբաթը 2 անգամ;

- ձվի զանգվածը մազերից լվանալ գոլ, այլ ոչ թե տաք ջրով;

- ձվի շամպունով մազերը լվանալուց հետո առաջացած տհաճ հոտից կարելի է ազատվել երիցուկի թուրմի օգնությամբ: Դրանից հետո մազերը չորացնել, սանրելիս սանրի ատամներին 1-2 կաթիլ կիտրոնի, հազրեվարդի կամ թուրինջի եթերայուղ քսել:

 

Ձվի շամպունի պատրաստման եղանակը

Լավ հարած ձվի դեղնուցին ավելացնել 50 մլ եռացրած գոլ ջուր: Խառնել եւ քսել մազերին՝ ակտիվորեն փրփրացնելով այն: 5-7 րոպե թողնել եւ 10-15 րոպեի ընթացքում գոլ ջրով լվանալ:

Աղբյուրը՝ http://ladydafna.ru



© NEWS.am STYLE