Արքայազն Հարրին խոստովանել է, որ 17 տարեկանում օգտագործել է արգելված նյութեր

11:16   7 հունվարի, 2023

Մի քանի օրից կթողարկվեն արքայազն Հարրիի երկար սպասված հուշերը։ Նա խոստանում է ցնցող փաստեր պատմել իր կյանքի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, PR արշավի շրջանակներում բրիտանական մամուլը հրապարակել էր հատվածներ դուքսի ինքնակենսագրությունից։ Դրանցից որոշները զարմացնում են։  

Օրինակ, Հարրին ընդունում է, որ օգտագործել է արգելված նյութեր։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 17 տարեկանում։ «Դա այնքան էլ զվարճալի չէր: Ես առանձնապես երջանիկ չէի զգում դրա պատճառով», - Սասեքսի դուքսը խոսքերը մեջբերում է Sky News-ը:

Ի դեպ, սա միակ բանը չէ, որ կարող է զարմացնել ընթերցողին։ Գլուխներից մեկում Հարրին պատմել է, որ Մեգան Մարքլի պատճառով իր եւ արքայազն Ուիլյամի միջեւ ծեծկռտուք է եղել։



© NEWS.am STYLE