«Նպատակը ակնհայտ է. բարբարոսաբար մաքրել հայերին տարածաշրջանից». Էրիկ Էսրայելյանն անդրադարձել է Արցախի շրջափակմանը (ֆոտո)

18:01   6 հունվարի, 2023

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Սուրբ Ծննդյանն ու այն տոնելու դժվարությանը, քանի որ Արցախը շրջափակված է:

View this post on Instagram

A post shared by Eric Esrailian (@esrailian)

Կինոպրոդյուսերը հրապարակել է Արցախի դրոշն ու նշել, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ փորձում է իր ճանաչած պաշտոնյաների հետ խոսել, դիմել իրավապաշտպան կազմակերպություններին եւ փորձում է օգնել: Սակայն Արցախում բնակվող մարդկան համար այս ընթացքում փակ է եղել նրանց Հայաստանին կապող միակ ճանապարհը, նրանք հաճախ զրկված են եղել էլեկտրականությունից, ինչպես նաեւ ցուրտ ձմռանը մի քանի օր ադրբեջանական կողմն անջատել է գազամատակարարումը:

«Նպատակը ակնհայտ է. բարբարոսաբար մաքրել հայերին տարածաշրջանից: Նրանք մեր օգնության կարիքն ունեն», - գրել է Էսրայելյանը՝ նշելով, որ մեդիան չի արդյունավետ կերպով չի գործում:

Նա կոչ է արել դիմել ԱՄՆ-ի ազդեցիկ մարդկանց, եթե նման հնարավորություն ունեք եւ խնդրել միանալ Արցախի համար աշխատանքներ տանող մի քանի կազմակերպությունների:

Օրերս Արցախի դրոշն էր հրապարակել նաեւ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով տարածել այն՝ իրազեկելով Արցախում կատարվող իրադարձությունների մասին: «Խնդրում եմ տեղադրեք այս դրոշի լուսանկարը ձեր էջերում՝ կանգնելով արցախցիների կողքին, որոնք տառապում են դիկտատոր Ադրբեջանի կողմից ապօրինաբար ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,-գրել էր Թանկյանը:



© NEWS.am STYLE