Հայտնի է Նիկիտա Միխալկովի Covid-19 թեստի արդյունքը

18:46   6 հունվարի, 2023

Ռուս ռեժիսոր, կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովի կորոնավիրուսի եւ գրիպի թեստերի պատասխանները բացասական են, գրում է «Mash» տելեգրամյան ալիքը:

Ալիքի տեղեկությունների համաձայն՝ հակառակ կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքին, Միխալկովի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել, ինչ պատճառով ռեժիսորը շնչառական անբավարարություն ունի։ Նշվում է, որ Միխալկովը գիտակից է եւ ինքնուրույն է շնչում, սակայն բժիշկները նրա վիճակը դեռեւս ծանր են գնահատում։

«360» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Միխալկովը տեղավորվել է Մոսկվայի թիվ 52 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ ախտորոշվել է գրիպ՝ համակարգային բորբոքման նշաններով։



© NEWS.am STYLE