Օրվա վիդեո․ Քանյե Ուեսթի դուստրը ներկայացել է ռեփերի կերպարում եւ տեսանյութ նկարահանել Քիմ Քարդաշյանի հետ

12:21   7 հունվարի, 2023

Նորթ Ուեսթը պատրաստ է անել ամեն ինչ՝ TikTok-ի աստղ դառնալու համար։ Այսօր նա նոր տեսանյութ է հրապարակել, որում հայտնվել է հոր կերպարում։

@kimandnorth

♬ Bound - Asawa ni mae

9-ամյա աղջիկը կոսմետիկայի օգնությամբ կրկնել է ռեփերի դիմագծերը․ նա նկարել է հաստ հոնքեր ու մորուք։ Իր ծնողին ավելի շատ նմանվելու համար աստղային ժառանգորդուհին հագել է սեւ շապիկ, իսկ երկար մազերը թաքցրել է գլխարկի տակ։ Եվ իհարկե, առանց Քիմ Քարդաշյանի ոչինչ չէր ստացվի։ Նա պարել է դստեր կողքին։



© NEWS.am STYLE