«Ո՛չ ոք նրանց չի կանգնեցնում, ո՛չ ոք նրանց նկատմամբ սահմանափակումներ չի կիրառում». Գեւ Օրկյանը՝ Արցախի շրջափակման եւ ադրբեջանական կողմի մասին (վիդեո)

19:37   7 հունվարի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով հայերի Սուրբ Ծնունդն ու Աամանորը եւ անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու աշխարհի անգործությանը:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

Շոումենը նշել է, որ Ամանորն ուրախ չէ Հայաստանում, քանի որ «ադրբեջանցի տականք զինվորները շարունակում են իրականացնել 21-րդ դարի ցողասպանությունը, որովհետեւ ոչ ոք նրանց չի կանգնեցնում»: Նա նշել է, որ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը դեռեւս փակ է, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկել իրավիճակը փոխելու համար:

«Ո՛չ ոք նրանց չի կանգնեցնում, ո՛չ ոք նրանց նկատմամբ սահմանափակումներ չի կիրառում», - ասել է շոումենը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի նկատմամբ աշխարհի վերաբերմունքին: Նա հիշեցրել է, որ դեկտեմբերին Ադրբեջանը մի քանի օրով ընդհատել է գազամատակարարումը եւ հավելել, որ որոշ երկրներ խոսում են այս ամենի մասին, սակայն միայն խոսում են եւ ոչինչ չեն անում:

Հիշեցնենք, որ արդեն 26 օր է, ինչ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը փակ է`բնապահպանական ակցիայի պատրվակով, ինչը արցախցիներին կանգնեցրել է հումանիտար ճգնաժամի եզրին:



© NEWS.am STYLE